Կոտայքի մարզում Mitsubishi-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, այնուհետև տապալել մի քանի ծառեր և կողաշրջված հայտնվել ձորակում. կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Mitsubishi մակնիշի 35 VՍ 173 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև բախվել մի քանի հաստաբուն ծառերի, արմատախիլ արել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը վերամբարձ կռունկով դուրս բերվեց ձորակից, տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում։