Քաղաքական

07.10.2019 10:00


Դատապարտում են «Հայելի» ակումբի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը

Դատապարտում են «Հայելի» ակումբի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը խստորեն դատապարտում է նախօրեին «Հայելի» ակումբի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը:

Լրատվամիջոցների և լրագողների դեմ ցանկացած ոտնձգություն սպառնալիք է մեր ժողովրդավարական արժեքների նկատմամբ: Դա հակասում է ազատ հասարակություն ունենալու մեր հավատամքին, իսկ թողտվությունը դրա նկատմամբ մեզ կտանի բռատիրության մռայլ ուղով, ուստի Հայաստանում խոսքի ազատությունն ու փոխադարձ հանդուրժողականությունն այլընտրանք չունեն: Լրատվամիջողների դեմ ոտնձգության յուրաքանչյուր նման դեպք պետք է ստանա համարժեք իրավական գնահատական իշխանության կողմից, պետք է մինչև վերջ բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն մեղավորները՝ խուսափելու հասարակության մեջ ատելության և բռնության հետագա տարածումից։

Հաշվի առնելով տվյալ խմբի՝ այլախոհների դեմ բռնարարքների մասնակցության կրկնվող ձեռագիրը և անթաքույց լկտիությունը, պահանջում ենք գործող իշխանություններից՝ իրականացնել համակողմանի քննություն, բացահայտել ոչ միայն«Հայելի» ակումբի վրա կատարված հարձակման անմիջական մասնակիցներին, այլև նրանց կազմակերպիչերին ու ոգեշնչողներին, և պատասխանատվության ենթարկել նրանց օրենքի ողջ խստությամբ։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը