Խոշոր ավտովթար Երևանում. շտապօգնության մեքենան կողաշրջվել է (տեսանյութ)
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Tiida մակնիշի 97 TM 977 համարանիշի, Opel Zafira մակնիշի 66 GT 966 համարանիշի, Mercedes E190 մակնիշի 35 QR 298 համարանիշի, BMW X5 մակնիշի Օ 578 KA 799 համարանիշի և շտապօգնության 623 AL 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան, որը պատկանում է Գեղարքունիքի մարզի «Սևան» բժշկական կենտրոնին և Գեղարքունիքի մարզից երեխա էր տեղափոխում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, կողաշրջվել է:
Վթարի հետևանքով շտապօգնության բուժքույրը տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդին տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականներն ու անջատել մեքենաների մարտկոցները, որից հետո սահմանազատել են տարածքը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչի գլխավորությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։