Աշխարհ

07.10.2019 08:33


Հայտնի դիջեյ Արմին վան Բյուրենն Instagram-ում արդեն Հայաստանի PR-ն է անում (լուսանկար)

Հայտնի դիջեյ Արմին վան Բյուրենն Instagram-ում արդեն Հայաստանի PR-ն է անում (լուսանկար)

Հայաստան ժամանած աշխարհահռչակ դիջեյ, երաժտական պրոդյուսեր Արմին վան Բյուրենը Instagram-ի սթորիզում հրապարակել է առաջին կադրերը Երևանից։

Армин ван Бюрен в Ереване
Արմին վան Բյուրենը Հայաստան է ժամանել՝ WCIT-2019 համաժողովին մասնակցելու։
Նա սկզբից ցույց է տվել սթորիզում, թե ինչպես է թռչում Երևան, այնուհետև ներկայացրել է, թե ինչպես է անցնում քաղաքի փողոցներով, այդ թվում՝ Հանրապետության հրապարակով, որտեղ հիմա ընթանում է համաժողովի մեկնարկի համերգը։
Армин ван Бюрен в Ереване
Նշենք, որ օդանավակայանում հայկական եռագույնով, պաստառներով նրան էին սպասում երկրպագուները, որոնք լուսանկարվեցին աշխարհահռչակ DJ-ի հետ, ստացան նրա ստորագրությունը: Արմին վան Բյուրենը նշեց, որ Հայաստանում է առաջին անգամ, տպավորված է ջերմ ընդունելությամբ և երջանիկ է, որ այստեղ է:

Տեղեկատվական տեխնոլոգիաների Համաշխարհային կոնգրեսը (WCIT) առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում: ՏՏ ոլորտի աշխարհի ամենահեղինակավոր համաժողովի կազմակերպման հերթափոխը Հայաստանին է փոխանցել Բրազիլիան, որտեղ անցկացվել էր 2018թ–ի համաժողովը։ Իսկ մեր երկիրն այդ իրավունքը 2020թ–ի կփոխանցի Հնդկաստանին: Համաժողովին կմասնակցեն ավելի քան երկու հազար պատվիրակներ 60 երկրներից, ինչպես նաև համաշխարհային մեծության աստղեր։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը