Volkswagen-ը բախվել է երեք եղբայրներին պատկանող Peugeot-ին ու Nissan-ին և Opel-ին. մեքենաներից 3-ը վերածվել են մետաղե ջարդոնի
Ժամը 18:00-ի սահմաններում, Volkswagen մակնիշի 14 ՏՍ 415 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Սևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Peugeot մակնիշի 35 VQ 323 համարանիշի ավտոմեքենային, և Nissan մակնիշի 35 DC 102 համարանիշի ավտոմեքենային:
Nissan-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Opel մակնիշի 32 ՏՍ 872 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Peugeot-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Peugeot-ը, Nissan-ը և Volkswagen-ը վերածվել են մետաղե ջարդոնի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով բախվել է թույլատրելի հատվածում կայանված ավտոմեքենաներին, որոնց վարորդները եղբայրներ են եղել, և իրենց ընտանիքներով բնության գրկում հանգստանում էին:
Բարեբախտաբար, կայանված ավտոմեքենաներում քաղաքացիներ չեն եղել, վթարի հետևանքով էլ տուժածներ չկան:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։