Լրահոս

06.10.2019 12:23


Արարատում 35-ամյա վարորդը Honda-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա

Արարատում 35-ամյա վարորդը Honda-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա

Հոկտեմբերի 5-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 35-ամյա Լուսինե Գ.-ն՝ իր վարած Honda մակնիշի 35 MR 637 համարանիշի ավտոմեքենայով, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 և Մռավյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 16-ամյա Ջեմմա Խ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել է տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը