Դրոնի ընկնելու դեպքում մտնելու էինք դաշտ. ՖԱՖ-ի ակցիայի կազմակերպիչը` «Քարաբաղի» խաղին Արցախի դրոշը ծածանելու մասին (տեսանյութ)
Եվրոպա լիգայի «Դուդելանժ»-«Քարաբաղ» հանդիպման 31-րդ րոպեին խաղը կանգնեցվել էր մարզադաշտում հայտնված Արցախի դրոշով դրոնի պատճառով:
Ռուսական sport24.ru կայքը զրուցել է ակցիայի կազմակերպիչներց Սպարտակ Ադամյանի հետ:
«Ես արդեն 22 տարի է բնակվում եմ Բելգիայում, մասնագիտությամբ հաշվապահ եմ:
Երբ իմացանք, որ «Քարաբաղը» խաղալու է «Դուդելանժի» հետ, միանգամից որոշեցինք, որ գալու ենք և իրականացնենք ակցիան: Մենք «Հայկական առաջին ճակատի» տղաների հետ վաղուց դա պլանավորել էինք: Ադրբեջանցիները ամեն տեղ գոռում են, որ սպորտը քաղաքականությունից դուրս է, բայց ինենց ակումբի անվանումը ասում է հակառակի մասին: Քիչ չէ, որ ակումբն են այդպես անվանել, նրանք նաև ոչինչ չարեցին, որ Մխիթարյանը խաղա Բաքվում:
Քանի որ ես դրոն ղեկավարելու փորձ չունեի, խնդրեցի ընկերոջս այս գործում օգնել: Նա սիրով համաձայնվեց: Մեզ պետք էր չորս մարդ, որպեսզի կյանքի կոչեինք մեր մտահաղացումը: Մենք բաժանվել էինք երկու խմբի, մի խումբը մարզադաշտին հարակից շենքի տանիքում էր, մյուսը` մարզադաշտում, որպեսզի նկարեինք և կապի միջոցով հայտնեինք դաշտում տիրող իրավիճակի մասին:
Եթե դրոնը ընկներ, մենք երկուսով մտնելու էինք դաշտ: Չէինք կարող թույլ տալ, որ դրոշը հայտնվի ուրիշների ձեռքում:
Ամեն ինչ անցել է մեր պլանով: Մեր գործն ավարտելուց հետո հանգիստ հետ ենք բերել դրոնը, դրել մեքենայում և հեռացել»,- ասել է Սպարտակ Ադամյանը:

Աղբյուրը՝ shantnews.am