Քաղաքական

05.10.2019 19:02


Անժելա Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Դադարեցրո՛ւ, սա ոտնձգություն է իմ անձի ու լրատվամիջոցի նկատմամբ»

Անժելա Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Դադարեցրո՛ւ, սա ոտնձգություն է իմ անձի ու լրատվամիջոցի նկատմամբ»

Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով «Հայելի» ակումբում կատարվածը՝ ակումբի հիմնադիր եւ Hayeli.am կայքի խմբագիր Անժելա Թովմասյանը հայտնեց. «Այս պահին երկրում չեմ, կվերադառնամ ու կարձագանքեմ, բայց կարող եմ փաստել, որ կատարվածը այլանդակ ոտնձգություն է իմ անձի ու լրատվամիջոցի նկատմամբ՝ իմ ընդդիմադիր կեցվածքի պատճառով: Սա է իրենց հռչակած նոր Հայաստանի դեմքը՝ հարձակում լրատվամիջոցի վրա»:

Անժելա Թովմասյանը նաեւ հավելեց. «Նիկոլ Փաշինյան գործիչ, հիշի՛ր, քո պայքարի բոլոր ժամանակներում քո գործընկերներն են եղել քո կողքին, մի՛ արա այդպես, դադարեցրո՛ւ»:

Հիշեցնենք, որ չորս անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը եւ պահանջում էին փակել այն, նաեւ ձվեր էին նետում ու պաստառներ փակցնում ակումբի դռներին:

Այս խորագրի վերջին նյութերը