Քաղաքական

05.10.2019 16:40


Ջհանգիրյանը ընտրական կեղծարարության Ջեֆերսոնն է․ Արամ Հարությունյան (տեսանյութ)

Ջհանգիրյանը ընտրական կեղծարարության Ջեֆերսոնն է․ Արամ Հարությունյան (տեսանյութ)

«Պատկերացրեք, թե ինչ տոնախմբություն էր, երբ մարզեր էինք գնում։ Մարդիկ ոգևորված էին։ Երբևե այդպիսի դաշինք չի եղել և այդ դաշինքը, ըստ էության, հաղթել էր։ ՀՀ պատմության մեջ չի եղել նման դեպք, ԿԸՀ անդամին Վլադիմիր Հախվերդյանին ձերբակալել էին, ամբողջ փաստական նյութերը վերցրել էին և մի քանի օր պահելուց հետո այդ նյութերը չկար։ 96 թվականին ցույցերը խաղաղ էին, բայց արդեն տանկերը մտել էին քաղաք։ Սակայն դրանից հետո մենք՝ լիդերներս, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի, մարդկանց ուղարկեցին հանգիստ տուն, մինչև և վերջ մնացել ենք»,-«1996թ. նախագահական ընտրություններ`23 տարի տևող հետևանքներ» թեմայի քննարկման ժամանակ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

Ըստ քաղաքական գործչի՝ Հայաստանում մինչ այս պահը 1996 թվականի ընտրությունների նման ընտրություն չի եղել, երբ բացահայտ կեղծվում են արդյունքները

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը