Գեղարքունիքում 39-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Աշոտ Մ.-ն Վարդենիս-Արցախի Հանրապետություն միջպետական ճանապարհի Սոթք գյուղի վարչական տարածքում իր վարած Ford Transit մակնիշի 91 OD 900 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սոթք գյուղի բնակիչ, 48-ամյա Գառնիկ Հ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով Վարդենիսի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: