Տնտեսական

05.10.2019 15:02


Մենք մեր առաջարկները, որոշակի հաշվարկներ ներկայացրել ենք, հիմա սպասում ենք ռուսական կողմի ավելի առարկայական առաջարկներին. Գարեգին Բաղրամյանը՝ գազի գնի մասին

Մենք մեր առաջարկները, որոշակի հաշվարկներ ներկայացրել ենք, հիմա սպասում ենք ռուսական կողմի ավելի առարկայական առաջարկներին. Գարեգին Բաղրամյանը՝ գազի գնի մասին

Մենք մեր առաջարկները, որոշակի հաշվարկներ ներկայացրել ենք, հիմա սպասում ենք ռուսական կողմի ավելի առարկայական առաջարկներին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` անդրադառնալով գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցություններին:

Ըստ նրա` ռուսական կողմի տրամադրվածությունը շատ կառուցողական է: Ինչ վերաբերում է հարցին, թե բանակցությունները ընդհանրապես բարձրացում լինել-չլինելու մասին է, թե գնի բարձրացման չափի մասին է, Գարեգին Բաղրամյանը նշեց, որ չի կարող ասել: «Քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, բնականաբար այդ հարցին չեմ կարող պատասխանել: Բանակցություններին ամեն կողմ փորձում է իր տնտեսական շահն առաջ տանել և ընդհանրապես բանակցությունները ընթանում են ավելի երկարաժամկետ մոդելային լուծումներ ունենալու շուրջ, որպեսզի, ինչպես պարոն վարչապետն ասաց, ունենանք ավելի կայուն գնագոյացում որոշակի երկար ժամանակահատվածի համար»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավոր համարում է, որ ընդհանրապես գնի բարձրացում չլինի, Գարեգին Բաղրամյանն ասաց՝ համարում է:

Ինչ վերաբերում է օպտիմալացման հարցին, Գարեգին Բաղրամյանն ասաց. «Բանակցությունները կոմպլեքս են ընթանում և ձեր ասած օպտիմալացումները, կորուստների կրճատումները, ներդրումային փաթեթը, ամբողջ փոխադրման համակարգը, ինչպես նաև սահմանին գազի գնագոյացման հարցերն այդ ամբողջի վերաբերյալ կոմպլեքս մոդելային քննարկում է իրականացվում: Տնտեսումները լինելու են յուրաքանչյուր տարի` կախված ներդրումներից, կորուստների նվազեցումներից, կախված ներդրումների ծավալներից, տեղի են ունենալու աշխատողների կամ այլ ծախսերի կրճատում: Այս պահին թվերով չեմ կարող ասել, բայց, օրինակ, հինգ տարում նախատեսվում է շուրջ հազար աշխատակցի կրճատում, դա ինչ-որ բաղադրիչ է՝ ընդամենը սակագնի ձևավորման մեջ»:

Այս խորագրի վերջին նյութերը