Տնտեսական

05.10.2019 14:50


Ավտոներկրողները հին կարգով կվաճառեն մեքենաները. ժամկետը հետաձգվել է

Ավտոներկրողները հին կարգով կվաճառեն մեքենաները. ժամկետը հետաձգվել է

Ավտոներկրողները կկարողանան հին կարգով վաճառել իրենց մեքենաները, հունվարի 1-ին ուժի մեջ մտնող որոշման ժամկետը հետաձգվել է մինչև 2020թվականի հուլիսի 1-ը: Այս որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ համաձայն Կառավարության՝ ս․թ․ սեպտեմբերի 26-ի նիստին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման:

Որոշմամբ՝ կարգավորվում են նաև օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանասպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստելու հետ կապված իրավահարաբերությունները:

Այն հատվածը, որը վերաբերում է ավտովաճառքի կարգի փոփոխություններին, ընդունվել է հետևյալ խմբագրմամբ. օտարերկրացիներին Հայաստանից մեքենա գնելու համար անհրաժեշտ է լինելու Հայաստանում նրա օրինական բնակությունը հաստատող՝ մշտական կացության կա՛մ ժամանակավոր կացության քարտ, կա՛մ ՀՀ հատուկ անձնագիր, իսկ օտարերկրացիների՝ մեքենա գնելու կարգի փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2020-ի հուլիսի 1-ից:

Այս խորագրի վերջին նյութերը