Աշխարհ

05.10.2019 18:47


Երգչուհի Սիան հայտնել է իր հազվագույտ հիվանդության մասին

Երգչուհի Սիան հայտնել է իր հազվագույտ հիվանդության մասին

Ավստրալացի փոփ աստղ Սիան հայտնել է, որ տառապում է նյարդաբանական հիվանդությամբ, որը դարձել է քրոնիկ ցավի պատճառ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Երգչուհի-երգահանը տառապում է Էլերս-Դանլոսի համախտանիշով՝ հազվագյուտ հիվանդությամբ, որը կարող է պատճառել չափազանց հոգնածության զգացողություն:

Սիան հայտնի է նաև նրանով, որ իր կյանքը մշտապես գաղտնի է պահում և պարբերաբար իր դեմքը թաքցնում է կեղծամների և գլխաշորերի տակ:

«Ես պարզապես ուզում եմ ասել նրանց, ովքեր տառապում են ֆիզիկական կամ էմոցիոնալ ցավից, ես ձեզ սիրում եմ»,-«Թվիթեր»-ի իր էջում գրել է Սիան՝ հորդորելով առաջ շարժվել:

Էլերս-Դանլոսի համախտանիշով անձանց մոտ արտահայտված է «մաշկի գերէլաստիկություն»: Այդ հիվանդության սիմպտոմներից են հեշտությամբ ճկվող, թուլացած հոդերը և էլաստիկ, բայց արագ վնասվող մաշկը: Հիվանդությունն ազդում է շարակցական հյուսվածքների, ոսկորների եւ անոթների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը