Լրահոս

05.10.2019 14:26


Սարակապում ծեծկռտուք է տեղի ունեցել գյուղապետի եղբոր, դպրոցի տնօրենի միջև

Սարակապում ծեծկռտուք է տեղի ունեցել գյուղապետի եղբոր, դպրոցի տնօրենի միջև

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, վիճաբանություն –ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Անի խոշորացված համայնքի Սարակապ գյուղի բնակիչ, 56-ամյա Վրույր Մկոյանը ոստիկանության Անիի բաժին է ահազանգել, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում իրենց գյուղի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել իր և համագյուղացիներ, 59-ամյա Տիգրան Ծառուկյանի, 48-ամյա Միսակ Ծառուկյանի և 17-ամյա Ռուբեն Ծառուկյանի միջև, որի ժամանակ Տ., Մ., Ռ., Ծառուկյանները իրեն ծեծի են ենթարկել:

Նշված անձինք հրավիրվել են ոստիկանության Անիի բաժին, որտեղ բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ այս հայտարարությունից ժամեր անց ոստիկանության Անիի բաժին է դիմել Տ. Ծառուկյանը և հայտնել, որ նույն օրը գյուղի սկզբնամասում վիճաբանության ժամանակ Վ. Մկոյանը մետաղյա ձողով հարվածել է իր գլխին, ինչի հետևանքով իրեն վնասվածք է պատճառվել, իսկ քարով հարվածելու ժամանակ այն դիպչել է իր KIA մակնիշի 88 NM 909 համարանիշի ավտոմեքենային:

Նշված փաստով նույնպես հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Տ. Ծառուկյանին և Վ. Մկոյանին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Ծառուկյանը Սարակապ գյուղի դպրոցի տնօրենն է, Ռ. Ծառուկյանը՝ նրա որդին, Տ. Ծառուկյանն էլ աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Անի խոշորացված համայնքի գազի գրասենյակում, իսկ Վ. Մկոյանի եղբայրը Սարակապի գյուղապետն է:

Վ. Մկոյանը ոստիկանությունում հայտնել է, որ ինքը ստիպված է հարվածել, քանի որ Ծառուկյանները հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել ու երբ ինքը վայր է ընկել, ինքնապաշտպանության նպատակով դիմել է այդ քայլին:

Այս խորագրի վերջին նյութերը