««Սանիթեք»-քաղաքապետարան էպոպեան ըստ երևույթին նոր փուլ կթևակոխի: Համենայն դեպս, «168 ժամ»-ի հետ զրույցում ընկերության մամլո խոսնակ Քնարիկ Առաքելյանը տեղեկացրել էր, որ ընկերությունը պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան:
Խնդիրը, ըստ ամենայնի, կապված է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարության հետ, որ ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը: Ըստ նրա՝ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում, և թերացումներն ահագնացել են 2018 թվականի ընթացքում, շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը:
Նա մասնավորապես նշել է. «Ելնելով վերը նշվածից, հաշվի առնելով աղբի սիստեմատիկ չհավաքման փաստերը, աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը, աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած անբավարար են դարձնում պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը սահմանված ժամկետներով, 2019թ. օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը, ապահովագրության պայմանագրերի բացակայությունը, գնումների մասին օրենքով մասնագիտական փորձառություն և ֆինանսական միջոցների որակավորման չափանիշների սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ, որոնք արձանագրված են իմ կողմից տրվող ծանուցման մեջ, հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերը»:
Ի դեպ, օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ «Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2013թ. և 2015թ. պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել «Սանիթեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և «Սանիթեք SARL» ընկերությունների կողմից մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ՝ հրավերով առաջադրվող որակավորման չափանիշներին ընկերությունների հայտի համապատասխանությունը գնահատելով բավարար: Դրա արդյունքում վերջիններիս հետ կնքվել են Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման, ներառյալ՝ ձմռան ամիսներին ծառայությունների մատուցման պայմանագրեր»:
Ըստ դատախազության՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, բանկային երաշխիքի բացակայությամբ համաձայնագրեր կնքելու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 5.313.721.900 ՀՀ դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Հետաքրքիր իրավիճակ է ստացվում: Երբ Երևան քաղաքում ևս իշխանափոխություն եղավ, ու քաղաքապետի պաշտոնն ընտրությանը մասնակցած երևանցիների բացարձակ մեծամասնության տված քվեի արդյունքում զբաղեցրեց Հայկ Մարությանը, ենթադրվում էր, որ պետք է բոլոր ոլորտներում ընդունում-հանձնում տեղի ունենար: Եվ եթե դատախազությունը որոշի վարույթ սկսել, արդյո՞ք որպես չարաշահման կողմ՝ նաև քաղաքապետարանը չի հանդես գալու: Այսինքն՝ տրամաբանորեն պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք պետք է ներկայացվի նաև քաղաքային նոր իշխանություններին՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ: Իրավական ընթացակարգը դա է հուշում, որովհետև եթե դատախազությունն ասում է, որ կան ծառայություններ, որոնք չեն մատուցվել, և նախկին իշխանությունները ստորագրել են դրանց հանձնման-ընդունման ակտերը, բայց չէ՞ որ այդ նույն ակտերը ստորագրել է նաև ներկայիս քաղաքային իշխանությունը՝ ամբողջ ծավալով վճարելով «Սանիթեքի» գումարները:
Ինչ վերաբերում է դատախազության հաղորդագրության այն հատվածին, թե «Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2013 և 2015 թթ. կնքված 2 պայմանագրերով նախատեսված է եղել ընդհանուր 16.000 հատ 1100 լիտրանոց մետաղական, անվավոր կոնտեյներների (աղբարկղերի) մատակարարման և տեղադրման, աղբի հավաքման և հեռացման, ինչպես նաև դրանց լվացման, վնասված մասերի վերանորոգման և փոխարինման աշխատանքներ, որոնց համար յուրաքանչյուր տարի վճարվել է շուրջ 1.805.000.000 ՀՀ դրամ», սակայն, փաստորեն, դրանց փոխարեն պլաստիկե աղբամաններ են տեղադրված եղել, ապա ավելորդ չէ նշել, որ նոր քաղաքային իշխանությունների օրոք «Սանիթեքը» 300 հատ պլաստիկե աղբաման է տեղադրել քաղաքի կենտրոնում, ու կարծես թե այդ ժամանակ որևէ մեկն այդ մասին չաղմկեց ու չպարտադրեց, որ ընկերությունը տեղադրի ոչ թե պլաստիկե, այլ պայմանագրով նախատեսված մետաղյա աղբամաններ:
Հիմա քաղաքային իշխանությունները կա՛մ պետք է ընդունեն, որ իրենք դիլետանտ են ու նոր են հասկացել դա՝ «Սանիթեքի» հետ աշխատելով՝ առանց նրանց հետ կնքված պայմանագրին մանրամասն ծանոթանալու, կա՛մ երևի թե այլ բան պետք է մտածեն, որովհետև այս քրեական գործն իրենց էլ չի շրջանցելու»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Ինչո՞ւ ձախողվեցին «Սանիթեքի» հետ բանակցությունները կամ՝ արբիտրաժի տխուր հեռանկարը. «168 ժամ»