Քաղաքական

05.10.2019 13:06


Քոչարյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն Աննա Դանիբեկյանին

Քոչարյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն Աննա Դանիբեկյանին

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով Ռ․ Քոչարյանի նկատմամաբ դատավորի դրսևորած վարքագիծը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը