Վանաձորում «ռազբորկայի» ժամանակ հնչել են կրակոցներ. կա 3 զոհ և 4 վիրավոր
Հոկտեմբերի 5-ին՝ Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի և որտեղից էլ մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Տան մեջ հայտնաբերվել են հրազենից արձակված գնդակներ, գաղտնի փականով դանակներ, ներարկիչներ, բջջային հեռախոսներ, թմրանյութերի նմանվող իրեր: Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ, 5,45մմ 6 պարկուճ, 2 գնդակ/, 9մմ 4 պարկուճ և 2 գնդակ, 9մմ գազային փամփուշտ և նույնատիպ 2 փամփուշտներ՝ պահունակի մեջ:
Նախամուտքում և սենյակներում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են սպանված 2 երիտասարդ տղայի դի, պարզել են նաև, որ հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է:
Լոռու մարզի Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են մահացածների և վիրավորների ինքնությունը:
Մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 25-ամյա Դավիթ Օհանյանը:
Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 30-ամյա Գոռ Գրիգորյանը, 26-ամյա Գևորգ Գևորգյանը, 29-ամյա Լևոն Ժամհարյանը, 25-ամյա Լևոն Խաչատրյանը և 21-ամյա Անդրանիկ Թադևոսյանը:
Մյուս տեղափոխվածի ինքնությունը ճշտվում է:
Վանաձորի բժշկական կենտրոն ընդունվելու պահին մահացել է 30-ամյա Գոռ Գրիգորյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած Դավիթ և Անդրանիկ Օհանյանները հարազատ եղբայրներ են:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի, 2-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ըստ նախնական տեղեկությունների, վիրավորների վրա սուր-կտրող-ծակող առարկայի հարված հետքեր կան, իսկ ինչ վնասվածքներ են ստացել մահացածները, դա պարզ կլինի դիակների դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: