Սահմանամերձ Կոթի բնակավայրում զինծառայող է վիրավորվել
Հոկտեմբերի 4-ին, ժամը 10-11-ի սահմանում Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը։ Վերջինս Կոթի գյուղի բնակիչ է։
«Հետքի» հետ զրույցում զինծառայողի վիրավորում ստանալու մասին լուրը հաստատեց Կոթի բնակավայրի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։ Պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոն, այնուհետև Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։
Ֆելիքս Մելիքյանի պնդմամբ՝ առավոտյան գյուղում կրակոցի ձայներ լսելի չեն եղել։
***
Երեկ Տավուշի մարզի Կոթի գյուղում հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ զինծառայողը վնասվածք է ստացել ուսի շրջանում: Այս պահին զինծառոյողը գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: