Լրահոս

04.10.2019 23:49


Արմավիրի մարզում ձերբակալվել է գյուղապետի եղբայրը, ով կասկածվում է անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Արմավիրի մարզում ձերբակալվել է գյուղապետի եղբայրը, ով կասկածվում է անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 46-ամյա Գագիկ Մկրտչյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնաբերվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների, հետո արդեն ոստիկանության Բաղղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում և կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 25-ին Արմավիրի մարզում անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:

Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում այդ գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհիների նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություն, իր սպիտակ գույնի ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է 16-ամյա աղջիկների առջև, իջեցրել է տաբատը և երեխաներին ցույց տվել սեռական օրգանը:

Ու երբ երեխաները դիմել են փախուստի, նա նրանց հետևից բղավելով ասել է՝ շրջվեք և նորից տեսեք, որպեսզի տանը ոչինչ չասեք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մկրտչյանը նախկինում եղել է դատապարտված, իսկ նրա եղբայրն էլ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետն է:

Այս խորագրի վերջին նյութերը