Փաշինյան-Պուտին հանդիպումը ներկայացվում է «փայլուն», բայց այն իրականում շատ տխուր էր․ նման խաղերը վտանգավոր են․ Վարդան Բոստանջյան
Տնտեսագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը և արդյունքները դրական է համարում, բայց նա այս ամենը ՀՀ ներկայիս իշխանությունների ձեռքբերում չի համարում:
-Պարո՛ն Բոստանջյան, հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվեց Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կտա այս նիստը Հայաստանին, նիստից հետո տնտեսական ձեռքբերումների ակնկալիք կարո՞ղ է ունենալ ՀՀ-ն:
-Կարծում եմ՝ Հայաստանի համար նպաստավոր էր, բայց դա ՀՀ-ից անկախ այդպես էր ստացվել, որ աշխարհագրական առումով Երևանն էր ընտրվել որպես ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի անցկացման վայր: ԵԱՏՄ-ում այսպես է, մայրաքաղաքներից յուրաքանչյուրն ընտրվում է որպես համապատասխան գագաթնաժողովների անցկացման վայր: Բոլոր դեպքերում դրականն այն էր, որ այստեղ բացի ԵԱՏՄ 5 անդամ պետությունների ղեկավարներից, մասնակցեցին նաև Իրանի նախագահը և Սինգապուրի վարչապետը: Միության համար սրանք տնտեսական կապերի ուժեղացման միտումներ են: Նման իրավիճակում Հայաստանի վիճակը պետք է, որ ավելի լավանա, որոշակի աշխուժացում կլինի տնտեսությունում: Սա կարելի է որակել որպես դրական քայլ Հայաստանի համար:
-Կարո՞ղ ենք սա ՀՀ ներկայիս իշխանությունների ձեռքբերում համարել:
-Իհարկե, ոչ: Անկախ իշխանությունների կարգավիճակից արդեն որոշված էր, որ 2019 թ.-ին պետք է Երևանում տեղի ունենար այս գագաթնաժողովը: Դա որակել որպես իշխանությունների ձեռքբերում առնվազն համեստություն չէ: Կառաջարկեմ ընդհանրապես այդ մասին չխոսել:
-Բացի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից, Երևանում տեղի ունեցավ նաև Փաշինյան-Պուտին հանդիպումը: Պաշտոնական տեղեկություններից դատելով՝ ի՞նչ արդյունքներ կարող է տալ այս հանդիպումը, ի՞նչ սպասել: Նիկոլ Փաշինյանը «փայլուն» էր որակել այս հանդիպումը, սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Մենք տեսանք, որ այն շատ տխուր էր, անկախ նրանից, որ ուզում են մեկնաբանել, որ հոյակապ էր, փայլուն էր: Ընդհանրապես, քաղաքականության մեջ փայլուն բառը չեն օգտագործում, որովհետև դա բնորոշ չէ քաղաքականությանը: Բայց որոշ մարդիկ այդպես են պատկերացնում կամ այդպես են փորձում ներկայացնել: Ռուսաստանը ոչ միայն մեր ռազմավարական գործընկերն է, այլև բոլոր դեպքերում մենք գործ ունենք ուժեղ երկրի հետ: Ամբողջ աշխարհն է Ռուսաստանի հետ հարաբերություններում իրեն զուսպ պահում, սակայն Երևանում հանդիպմանը ես այդպիսի բան չնկատեցի: Հայաստանը հատկապես պետք է զուսպ լինի՝ ելնելով մեր անվտանգային խնդիրներից, փոքրությունից: Նման խաղերը վտանգավոր են մեր երկրի համար:
-Սոցցանցերում քննարկվում է այն հարցը, որ Փաշինյանը միակ ղեկավարն է, որը Պուտինին չի դիմավորել օդանավակայանում, և դա նշվում է որպես ձեռքբերում: Ըստ Ձեզ՝ դա ձեռքբերո՞ւմ էր, թե՞ ոչ:
-Կարող են բոլորն էլ իրենց սուբյեկտիվ կարծիքը հայտնել: Նաև մեկ առիթով ասել էին, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում: Ամեն մի իշխանություն փորձում է ներկայացնել, որ ինքը հիասքանչ է, իրենից չկա աշխարհում: Ասում են էլի, թևավոր խոսք կա՝ «դուք էլ ասեք»:
-Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նաև օդանավակայանում է 1.5 ժամանոց հանդիպում ունեցել: Ինչի՞ մասին է սա վկայում:
-Ամեն ինչ պարզ էր, ես չեմ ուզում այդ մասին խոսել: Հասկանալի է, թե ինչպես և ինչու տեղի ունեցավ այդ հանդիպումը, նորից «պողոս» զանգվածին ապակողմնորոշելու համար:
-Ի՞նչ կարող եք ասել Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների և Իրանի նախագահի հետ սելֆիի մասին: Դա ընդունվա՞ծ է քաղաքականությունում, թե՞ ոչ:
-Ընդամենը կասեմ, որ քաղաքական հարաբերություններում սելֆիի ինստիտուտը համարում եմ ոչ լուրջ: Երկիրը պետք է կառուցել, ոչ թե սելֆիներով զբաղվել:

Աղբյուրը՝ tert.am