Լրահոս

04.10.2019 18:35


«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին այցելած կնոջ սեռական օրգանից թմրամիջոց է հայտնաբերվել

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին այցելած կնոջ սեռական օրգանից թմրամիջոց է հայտնաբերվել

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Տ. Ն-ին կարճատև տեսակցության եկած կնոջը: Վերջինիս սեռական օրգանից՝ պահպանակում քողարկված սրվակում, հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7.2 գր քաշով կանաչավուն զանգված:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը, վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը