Աշխարհ

04.10.2019 14:07


Իրանում ձերբակալվել է ռուսաստանցի լրագրողուհի Յուլյա Յուզիկը

Իրանում ձերբակալվել է ռուսաստանցի լրագրողուհի Յուլյա Յուզիկը

Թեհրանում ձերբակալվել Է ռուսաստանցի լրագրողուհի Յուլյա Յուզիկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 4-ին Facebook-ում հայտնել են լրագրող Բորիս Վոյցեխովսկին եւ Յուզիկի դուստրը: Վոյցեխովսկու խոսքով՝ Յուզիկը հրավերով Թեհրանում Էր գտնվում որպես թղթակցուհի: Լրագրողը պնդում Է, որ օդանավակայանում նրանից վերցրել են անձնագիրը, ասելով որ այն կվերադարձնեն երկրից մեկնելիս: «Մինչդեռ նախօրյակին, կոտրելով նրա հյուրանոցային համարի դուռը, Յուլյային բերման են ենթարկել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի աշխատակիցները»,-գրել Է Վոյցեխովսկին:

Լրագրողը պատմել Է, որ Յուզիկին թույլատրել են Մոսկվա զանգահարել հոկտեմբերի 3-ի երեկոյան: Հեռախոսազանգը տեւել Է մոտավորապես մեկ րոպե: Վոյցեխովսկին հավելել Է, որ Յուզիկին մեղադրում են իսրայելական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, ինչն սպառնում Է առնվազն տասը տարվա ազատազրկմամբ: Յուզիկն աշխատել Է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի խմբագրությունում եւ «Ռուսսկի Newsweek» հանդեսում: 2003 թվականից զբաղվում Է գրական գործունեությամբ եւ լրագրողական հետաքննություններով:

Այս խորագրի վերջին նյութերը