Թուրքիան միջոցներ է ձեռնարկում՝ սիրիացի փախստականներին հետ ուղարկելու Սիրիա
Թուրքիան միջոցներ է ձեռնարկում սիրիացի փախստականներին Սիրիա հետ ուղարկելու ուղղությամբ:
Սիրիացի փախստականների հարցով Թուրքիայի նախագահությամբ միջազգային համաժողով է անցկացվելու, որին մասնակցելու են Լիբանանը, Իրաքը և Հորդանանը: Սակայն ժամկետները դեռևս հստակեցված չեն: Բացի այդ համաժողովից տեղի է ունենալու նաև «Փախստականների գլոբալ ֆորում», որի ղեկավարումը կրկին ստանձնելու է Թուրքիան:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` սիրիացի փախստականներին Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտի տեղափոխելու համար մեկ այլ դոնորների համաժողով է անցկացվելու, որը գլխավորելու է ՄԱԿ-ը: Այստեղ նախատեսվում է, որ Թուրքիան օգնության կոչով կդիմի միջազգային հանրությանը:
Թուրքիան ծրագրում է Սիրիայի հյուսիսի անվտանգության գոտում գյուղեր և շրջաններ հիմնել, որոնց համար ակնկալում է մյուս երկրների օգնությունը:

Աղբյուրը՝ ermenihaber.am