Տնտեսական

04.10.2019 09:59


Երևանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել․ «Ժողովուրդ»

Երևանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել․ «Ժողովուրդ»

«Երևանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել: «Ժողովուրդ» օրաթեր­թը պարզել է, որ այս գործում քաղաքապետարանը «Նիկոլ Դուման» առևտրային կազմակերպության հետ է համագործակցում:

Օրինակ՝ օգոստոսի 20-ին 82 մլն 200 հազար դրամի պայմանագիր են կնքել այդ կազմակերպու­թյան հետ, ձեռք են բերել 500 հատ «Երևան» փայտե և թուջե ձուլվածքով նստարան, որի մեկ հատը 164 հազար 400 դրամ է արժեցել:

Նախկինում էլ, ի դեպ, Երևանի քաղաքային իշխանությունները աղբամաններն են ձեռք բերել նույն «Նիկոլ Դուման»-ից՝ հատը 78 հազար դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթը ճշտել է՝ «Նիկոլ Դուման»-ի հիմնադիրներն են քաղաքաշինության նախկին փոխնախարար Կառլեն Գևորգյանը ՀՅԴ-ից, քաղաքաշինության նախկին նախա­րար, ԲՀԿ-ական գործող պատգամավոր Վարդան Վարդանյանը և նրանց ընկերը՝ Արսեն Հայրապետյանը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրա­դառնալով այս գործարքին, ասել է, թե գնման այդ գործընթացում խնդրահարույց դրույթներ կան, և պարզաբանում է պահանջել քաղաքային իշխանությունից, սակայն դեռ պատասխան չի ստացել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը