Լրահոս

04.10.2019 09:51


Հակոբ Սիմիդյանը ԱԱԾ տնօրենի թեկնածո՞ւ․ «Հրապարակ»

Հակոբ Սիմիդյանը ԱԱԾ տնօրենի թեկնածո՞ւ․ «Հրապարակ»

«Վերջին օրերին տարբեր աղբյուրներից տեղեկություններ են շրջանառվում, որ «Իմ քայլը» ԱԱԾ տնօրենի փնտրտուքի մեջ է, քանի որ այժմյան ժամանակավոր պաշտոնակատարին չեն վստահում․ նա Արթուր Վանեցյանի կադրերից է։

Եվ հավանական թեկնածուների թվում տալիս են ԱԺ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի անունը, ում արդեն սկսել են պատրաստել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար՝ անգամ թրեյնինգներ են անում։

Մի քանի ամիս առաջ այս տեղեկությանը լուրջ չէինք վերաբերվի, քանզի դա անհնարին կլիներ, սակայն ուժայինների ղեկավարներին քաղաքական շրջանակներից նշանակելու օրենքն արդեն մի ընթերցում անցել է և շուտով կընդունվի, ուստի սա միանգամայն հնարավոր է։ Մանավանդ որ Փաշինյանը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել իրեն հավատարիմ մարդու, իսկ Սիմիդյանի հետ երկար ճանապարհ է անցել, հատկապես՝ ընդհատակում գտնվելու շրջանում։

Սակայն երեկ Սիմիդյանը բավականին կտրուկ է պատասխանել մեր լրագրողին․ «Նման բան գոյություն չունի, Ձեր տեղեկություններն աբսուրդ են»։

Հիշեցնենք, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել 25 տարին լրացած, 4 տարվա ՀՀ քաղաքացիություն և Հայաստանում մշտական բնակություն ունեցող ցանկացած ոք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը