Հիպոթեքային վարկերը հասանելի են միայն լիքը գրպան ունեցողներին․ «Իրատես»
«Հիպոթեքային վարկի հասանելիության մասին պարբերաբար շրջանառվող տեղեկատվություն-գովքը մարդկանց աչքերին թոզ փչելու պես մի բան է։ Փաստը մնում է փաստ, որ հիպոթեքային վարկերը հասանելի են միայն լիքը գրպան ունեցողներին։ Արդյունքն էլ այն է, որ մեկ անձը հիպոթեքով մի քանի բնակարան է ձեռք բերում, իսկ ցածր աշխատավարձով մարդը մնում է կոտրած տաշտակի առջև։ Մինչդեռ հիպոթեքային, մասնավորապես, եկամտահարկով վարկերը նախատեսված էին սոցիալապես ոչ ապահով խավի համար։
Եվ այսպես, 100-200 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդն ի վիճակի չէ հիպոթեք վերցնելու եկամտահարկով, էլ չխոսենք առանց եկամտահարկի հիպոթեք ձևակերպելու մասին։ Պարզվում է, որ ամսական միջին հաշվարկով եկամտահարկը պետք է կազմի 100 հազար դրամից ավելի, որպեսզի վարկ կարողանան ձևակերպել։ Գուցե շատերն ասեն` էլ ի՞նչ պետք է աներ պետությունը։ Գաղափարական առումով այո, պետությունը գնացել է լուրջ քայլի, սակայն գործնական առումով այն բոլորովին իրեն չի արդարացնում։ Տեսեք, 200 հազար դրամ «կեղտոտ» աշխատավարձի դեպքում եկամտահարկը կարող է կազմել 57-60 հազար դրամ, իսկ առևտրային բանկերի պահանջն է, որ այն 100 հազարից ավելի կազմի։ Բացի այս խնդրից, առանց եկամտահարկի հիպոթեքային վարկը տրամադրվում է այն դեպքում, երբ քաղաքացին միանգամից բանկին վճարում է բնակարանի գնի 30 %-ը։ Սոցիալական ծրագրերի դեպքում այն կազմում է 7 %։ Եթե քաղաքացին չունի միանվագ վճարման գումարը, ապա առևտրային բանկը գրավ է վերցնում ոչ միայն գնվող բնակարանը, այլև մեկ այլ բնակարան ևս պետք է գրավադրվի։ Իսկ եթե քաղաքացին այլ սեփականություն չունի, ապա առևտրային բանկերին «չի կշտացնում» միայն գնվող գրավադրումը։
Երբ զրուցում եմ առևտրային բանկերի կամ բնակարան ձեռք բերելու ուղղությամբ սոցիալական ծրագրերով աշխատող պատասխանատուների հետ, ասում են. «Հիպոթեքային վարկի համար դիմող քաղաքացու կեղտոտ աշխատավարձը գոնե պետք է հասնի 300 հազար դրամի։ Սա վերաբերում է նաև եկամտահարկով վարկ վերցնելու ծրագրին, որպեսզի եկամտահարկի չափը մեծ լինի և քաղաքացին կարողանա սպասարկել` փակել իր վարկը»։
Ինքնին հարց է առաջանում` Հայաստանում այսօր շա՞տ են այն մարդիկ, որոնց աշխատավարձը գերազանցում է 300 հազար դրամը։ Որքան էլ պաշտոնական վիճակագրությունը փորձի ներկայացնել, թե Հայաստանում միջին աշխատավարձը 150-200 հազար դրամ է, միևնույն է, այն իրականությունից բավական հեռու է։ Եթե անգամ ընդունենք, որ վիճակագրությունը չի ստում, ապա միևնույն է, այս դեպքում անգամ մարդը չի կարող օգտվել նույնիսկ «Բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագրից, քանի որ այս ծրագիրը նախատեսում է, որ բնակարանի ընդհանուր արժեքի 7 %-ը պետք է վճարվի բանկին, ինչի հիման վրա բանկը քաղաքացուն կտրամադրի եկամտահարկով հիպոթեքային վարկ, եթե աշխատավարձը կազմում է 300 հազար դրամ կամ գերազանցում է այն։ Երբ մի քանի տարի առաջ կառավարությունը հաստատեց եկամտահարկով հիպոթեք ձևակերպելու ծրագիրը, մարդիկ թեթևորեն շունչ քաշեցին, մտածելով, որ վերջապես կարող են լուծել իրենց բնակարային խնդիրը, բայց, ինչպես ասում են, թղթի վրա օրենքը մի տեսք ունի, կյանքում` այլ։
Կյանքը այլ բան է փաստում. 200 հազար դրամ աշխատավարձ ստացողն ուղղակի ի վիճակի չէ ձեռք բերելու անգամ մեկսենյականոց բնակարան ծայրամասում, որովհետև ո՛չ նրա գրպանի փողերն են բավարար բնակարանի արժեքի 30 կամ 7 %-ը վճարելու համար, ո՛չ էլ աշխատավարձի եկամտահարկը։ Իսկ եթե մարդը կարողանա 7 %-ը վճարել, միևնույն է, եկամտահարկով ձևակերպված հիպոթեքային վարկի մարման համար ամսական իր գրպանից պետք է լրացուցիչ գոնե 100 հազար դրամ դնի, որպեսզի կարողանա մարել վարկի տոկոսները։ Այստեղ հարց է առաջանում` այդ դեպքում ինչո՞վ և ինչպե՞ս կերակրի ընտանիքը։ Կասեք` թող ընտանիքի մյուս անդամները հոգան այդ խնդիրը։ Թո՛ղ, բայց, ասենք, չորս հոգուց բաղկացած ընտանիքի բոլոր անդամներն աշխատանք ունե՞ն։ Չմոռանանք, որ շատ դեպքերում ընտանիքում երկու աշխատողի աշխատավարձը միասին հազիվ կազմում է 300 հազար դրամ, իսկ շատ դեպքերում` դրանից ցածր։ Վերը նշվածի արդյունքում մեր քաղաքացիների զգալի մաս, որն ունի բնակարանային խնդիր, չի կարողանում այն լուծել։ Սրան զուգահեռ հիպոթեքային վարկի պահանջարկը գնալով մեծանում է։ Սա հայկական ֆենոմեններից մեկը չէ, այն այս դեպքում ունի հստակ բացատրություն։ Հարցն այն է, որ հիպոթեքային վարկը` հատկապես եկամտահարկով, շատ մատչելի և ձեռնտու ծրագիր է մեր ժողովրդի հարուստ խավի համար։ Այսօր հիպոթեքային ծրագիրը վերածվել է մի տեսակ հետաքրքիր բիզնեսի։ Հաճախ մեկ անձը հիպոթեքով իր բոլոր երեխաների, թոռների համար բնակարաններ է գնում և հետո այդ բնակարանները վարձով տալիս։ Ոչ, մենք հարուստ խավին դեմ չենք, հակառակը, Աստված տա, որ մեր ժողովրդի զգալի մասը պատկանի այդ խավին, քաղաքացու սոցիալական կարգավիճակով գնահատվում է երկրի հարստության աստիճանը, սակայն, դրա հետ մեկտեղ, պետք է նպաստել, որ իրականում շարքային քաղաքացիներն էլ կարողանան օգտվել պետության տրամադրած բարիքից։
Ի վերջո, եկամտահարկով հիպոթեքային վարկի հիմքում դրված է սոցիալական գործոնը, հետևաբար ճիշտ ժամանակն է, որ վերանայվեն այդ դրույքաչափերի պահանջները հօգուտ սոցիալապես ոչ ապահով խավի։ Համոզված ենք, որ դրանից չեն տուժի ո՛չ բանկային համակարգը, ո՛չ էլ բնակարանաշինարարական բիզնեսը։ Հակառակը, որքան պահանջարկը` մեծ, այնքան եկամուտը` շատ։ Այսօր էլ այդ պահանջարկը մեծ է, սակայն այն սպասարկում է մեծ շահույթ ունեցող քաղաքացիների շահերը, ինչն էլ արդարացիորեն դժգոհություն է առաջացնում ժողովրդի շրջանում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: