Լրահոս

03.10.2019 19:45


Վայոց Ձորում մարմնական վնասվածք ստացած սպան բացել է աչքերը. վիճակը մնում է ծայրահեղ ծանր

Վայոց Ձորում մարմնական վնասվածք ստացած սպան բացել է աչքերը. վիճակը մնում է ծայրահեղ ծանր

Վայոց Ձորում ծանր մարմնական վնասվածք ստացած ՀՀ ՊՆ զորամասի սպան բացել է աչքերը, սակայն նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

«Առավոտյան այցելել եմ նրան: Վիճակը դեռևս մնում է ծայրահեղ ծանր, բայց որոշակի դեղամիջոց կար, որ կիրառվում էր իրեն խորը քնի մեջ պահելու համար, այն արդեն մոտ 20 ժամ է, ինչ անջատված է: Նա դեռևս միացված է արհեստական շնչառական սարքին, բայց սարքը չի թելադրում, ինքն է թելադրում սարքին իր շնչելու հնարավորությունները, սարքն ուղղակի օգնում է: Ցավային ռեֆլեքսները որոշակիորեն վերականգնվել են: Այսօր աչքերը բացել է: Շատ խորը տրավմայի է ենթարկվել գլխուղեղը, մի կիսագունդը բավական դրական դինամիկա ունի, վերականգնվում է: Մյուս կիսագնդում ունենք մի քիչ խնդիրներ»,-ասաց Օհանյանը:

Գնդապետը նշեց, որ դեռ շուտ է ասել, թե ինքնուրույն շնչելուց հետո ինչ ռեֆլեքսներ կվերականգնվեն:

Այս խորագրի վերջին նյութերը