Քաղաքական

03.10.2019 16:17


Օսիպյանի արձակուրդը երեկ ավարտվել է, սակայն նա այսօր չի ներկայացել աշխատանքի

Օսիպյանի արձակուրդը երեկ ավարտվել է, սակայն նա այսօր չի ներկայացել աշխատանքի

Tert.am-ի տեղեկություններով՝ արձակուրդում գտնվող ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վալերիյ Օսիպյանը արձակուրդից չի վերադարձել աշխատանքի:

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատված Վալերիյ Օսիպյանը, ով նույն օրը նշանակվել էր Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, սեփական դիմումի համաձայն սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ մեկնել էր չվճարվող արձակուրդ, հոկտեմբերի 3-ին նա պետք է վերադառնար աշխատանքի:

Վալերիյ Օսիպյանի աշխատանքի ներկայանալու վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից. «Որքանով տեղյակ եմ` Վալերիյ Օսիպյանը դեռ չի վերադարձել արձակուրդից: Չգիտեմ` երբ է վերադառնալու: Կճշտեմ»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Վալերիյ Օսիպյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

Այս խորագրի վերջին նյութերը