Լրահոս

03.10.2019 13:35


Արմավիրի մարզում 39–ամյա վարորդը Mercedes ML-ով դուրս է եկել հանդիպակաց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Արմավիրի մարզում 39–ամյա վարորդը Mercedes ML-ով դուրս է եկել հանդիպակաց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 39-ամյա Միհրան Վ.-ն իր վարած Mercedes ML430 մակնիշի 10 RՍ 777 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի՝ «Լեն տռաս»-ում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին ու քարերին, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով վարորդը, ում վիրավոր հայտնաբերել են քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Էջմիածնի հիվանդանոցի բժիշկների կողմից Էջմիածնի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում ճանապարհի թույլատրելի հատվածում շրջադարձ կատարելուց անվտանգության կանոնները պահպանել է ЗИЛ-ի վարորդը, ով ականատես է եղել, թե ինչպես է Mercedes -ը մեծ արագությամբ անցել հանդիպակաց երթևեկելի գոտի և վթարի ենթարկվել: Վարորդը, ով կարող էր դեպքի վայրից հեռանար, այդ քայլին չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և կատարվածի մասին տեղեկացրել նրանց:

Քննիչի հանձնարարականով Mercedes-ն ու ЗИЛ-ը տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը