Քաղաքական

03.10.2019 13:15

Ես Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Ես Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին արած արտահայտության համար ներողություն է խնդրում նույն խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից»,-ասաց Սասուն Միքայելյանը։

Հարցին, թե առաջարկով հանդես չի՞ գալու, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի և քննեն Անդրանիկ Քոչարյանի վարքը, Սասուն Միքայելյանն ասաց, որ արդեն պատասխանել է հարցին:

Դիտարկմանը, թե արարքը դատապարտելի չէ՞, Սասուն Միքայելյանն ասաց. «Դատապարտելի է, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։