Քաղաքական

03.10.2019 12:54

Ջոնաթան Լաքոտնն աջակցություն է հայտնում Արփինե Հովհաննիսյանին

Ջոնաթան Լաքոտնն աջակցություն է հայտնում Արփինե Հովհաննիսյանին

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն աջակցություն է հայտնում ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին: Հիշեցնենք, որ նախօրեին իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն անձնական բնույթի վիրավորանքներ էր հնչեցրել Արփինե Հովհաննիսյանի հասցեին:

Դեսպան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի անդրադարձը տեղի ունեցածին՝ նշելով, որ քաղաքականությամբ զբաղվող կանանց նկատմամբ ատելության խոսքին ի պատասխան ՄԻՊ Արման Թաթոյանը առողջ և անհրաժեշտ արձագանք է տվել:

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, ԱԺ Պաշտպանության եւ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերջին հարցազրույցներից մեկում տեղ գտած քննադատություններին, ասել էր.

«Արփինե Հովհաննիսյանը՝ լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, նա զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով», ապա թե՝ «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի եւ անհայտ հայրիկի անունները»։

Իսկ Արման Թաթոյանը մասնավորապես գրել էր.

«Հենց այսօր եմ տարածել մեծածավալ հայտարարություն արժանպատվությունը վիրավորող ու ատելության խոսքի վտանգավոր հետևանքների մասին։ Այդքան խոսում եմ այս մասին։

Մարդու արժանապատվությունը վիրավորելը, նսեմացնելը չափազանց վտանգավոր չափերի են հասել։ Մասնավոր կամ ընտանեկան կյանքը թիրախավորելը սկզբունքորեն է անթույլատրելի՝ առանց բացառության, առավել ևս եթե խոսքը կնոջ մասին է։ Հակառակ դեպքում չենք էլ ունենա համերաշխություն հասարակությունում»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։