Լրահոս

03.10.2019 12:20


Լոռու մարզում այրվող բնակարանում գտնվող տանտիրոջը դուրս են բերել (տեսանյութ)

Լոռու մարզում այրվող բնակարանում գտնվող տանտիրոջը դուրս են բերել (տեսանյութ)

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:17-ին ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց 43 շենքի 1-ին հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ եթե շտապօգնության վարորդն ու բժիշկը չվտանգեին իրենց կյանքն ու կրակի ճիրաններից դուրս չբերեին տան տիրոջը, ապա ամեն ինչ այլ ընթացք կստանար:

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը, ապա մարել այն:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կրակն այնքան ուժեղ է եղել, որ ծուխը տարածվել է շենքի բոլոր հարկերում, ինչի հետեւանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, փրկարարները 5-րդ հարկից ևս մեկ երեխա են իջեցրել ու քաղաքացիների ուժերով տեղափոխել հիվանդանոց:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը