Լրահոս

03.10.2019 12:05


Երևանում բախվել են 2 Opel, Mercedes, Mazda, 07 և Москвич. ավտոմեքենաներից մեկն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երևանում բախվել են 2 Opel, Mercedes, Mazda, 07 և Москвич. ավտոմեքենաներից մեկն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, շղթայական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Բագրատունյաց-Արշակունյաց պողոտաների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 ZA 132 համարանիշի, Opel մակնիշի 91 RՍ 900 համարանիշի, Москвич մակնիշի 27 ԼՏ 188 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 35 XX 021 համարանիշի, Mercedes մակնիշի 70 PM 100 համարանիշի և Mazda մակնիշի 93 OD 333 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո ավտոմեքենաներից մեկի կողմից հետիոտն է վրաերթի ենթարկվել, ով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Ա. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկված կինը եղել է իր անչափահաս աղջկա հետ: Բարեբախտաբար, երեխան չի տուժել, իսկ վրաերթի ենթարկվածն էլ եղել է շոկային վիճակում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը