Ալեն Դելոնը մեծ էկրանին կհայտնվի տասնամյա ընդմիջումից հետո
Ալեն Դելոնը մեծ Էկրանին կհայտնվի «Կատարյալ նմանություն» ֆիլմում, որը Ֆրանսիայում կցուցադրվի նոյեմբերի 27-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Figaro-ն:
Դա տասնամյա ընդմիջումից հետո առաջին կինոնկարն Է լեգենդար դերասանի մասնակցությամբ, որը վերջերս ինսուլտ Էր տարել:
Նրա նախորդ աշխատանքը կինոյում դարձել Է Կեսարի դերը «Աստերիքսը Օլիմպիական խաղերում» ֆիլմում (2008 թ.):
Լրագրող Միշել Դենիզոյի՝ հեռուստատեսության աշխարհի մասին պատմող դեբյուտային լիամետրաժ աշխատանքում դերասանը ներկայացրել Է իրեն. նրան ծրագրին մասնակցելու Էր հրավիրել նշանավոր հաղորդավար Ֆրանկ Դյուբոսկը: Ֆիլմը նկարահանվել Է 2018 թվականի սեպտեմբեր եւ հոկտեմբերի ամիսներին:
Դելոնը նկարահանումներում անցկացրել Է միայն մեկ օր, բայց շատ ուրախ Էր կինոյի աշխարհ վերադառնալու հնարավորության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: