Ձեռքբերումների թմբկահարման ու իրականության ծանր հակադրությունը․ «Փաստ»
«Երևանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում էին ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները, այլև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ կապված ԵԱՏՄ-ին առընթեր որպես դիտորդ պետություն Մոլդովայի կարգավիճակի հետ, Իրանի նախագահ Հասան Ռուհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն՝ որպես պետությունների հրավիրյալ ղեկավարներ:
Խորհրդի նիստի շրջանակում ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև կնքվեցին ազատ առևտրի, ինչպես նաև համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրեր:
Ուշագրավ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները Երևանում ԵԱՏՄ տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը, կազմակերպության անդամ երկրների և հրավիրյալ պետությունների ղեկավարների մասնակցությունն ու Սինգապուրի հետ համաձայնագրերի կնքումը համարում են իրենց համար չտեսնված մեծ հաջողություն:
Այդ է պատճառը, որ ՀՀ վարչապետի խոսնակը նշել է, թե Հայաստան ժամանած հյուրերի մակարդակն ու քանակը ցույց են տալիս, թե իրականում ինչպիսի հեղինակություն է վայելում Հայաստանի նոր իշխանությունը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում, այլև դրանից դուրս։ Այդ «գծի» մեջ էին նաև իշխանական մի շարք պատգամավորներ:
Սակայն հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ՀՀ նոր իշխանությունները այդքան թմբկահարում ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի թեման.
ի վերջո այն հերթական նիստն էր, որին մասնակցում էին նաև ԵԱՏՄ-ի գործընկեր երկրները, իսկ Սինգապուրի հետ տևական ժամանակ է, ինչ ընթացքի մեջ էին ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները, և զարմանալի է, թե այս հարցում ի՞նչ հատուկ ներդրում են ունեցել ՀՀ ներկա իշխանությունները:
Քանի որ արտաքին քաղաքականության ոլորտում դեռևս մեծ ձեռքբերումներ չկան, վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցն էլ մեծ հաշվով չարդարացրեց սպասելիքները, իշխանությունները փորձում են գոնե ընթացիկ պրոցեսները ներկայացնել որպես բացառիկ հաջողություն:
Այդպես եղավ նաև անցած տարի տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ, երբ Հայաստան այցելեցին մեծ թվով երկրների ղեկավարներ և արտասահմանյան պատվիրակություններ:
Նոր իշխանությունները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը փորձեցին օգտագործել իրենց հեղինակությունը բարձրացնելու համար, սակայն գագաթնաժողովի կազմակերպման հարցում իրենք որևէ լումա չունեին ներդրած, քանի որ այն կազմակերպվել էր նախորդ իշխանությունների գործադրած ջանքերի արդյունքում:
Նույն իրավիճակն է նաև մի քանի օրից մեկնարկող «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի դեպքում, որի՝ Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել է դեռևս 2015 թվականին:
Այս առիթը Փաշինյանը նույնպես փորձելու է օգտագործել՝ հանրությանը ցույց տալու, թե ինքը հաջողված արտաքին քաղաքականություն է վարում, սակայն մարդկանց համար պարզ է, որ վերջինս հենվում է անցյալից եկող նախաձեռնությունների վրա:
Իսկ թե որոնք են Փաշինյանի գլխավորած կառավարության՝ Հայաստանի ապագայի հետ կապված արտաքին քաղաքական նախաձեռնությունները և ծրագրերը, ինչ նշանակալից համաձայնություն է այս մեկուկես տարվա ընթացքում ձեռք բերվել Հայաստանի գործընկերների հետ, շատ դժվար է նշել:
Մինչ Փաշինյանի կառավարությունը հիմնականում մխրճվել է ներքաղաքական հարցերի մեջ և ամեն քայլափոխի դավադրություններ է փնտրում, այդ ընթացքում արտաքին քաղաքական օրակարգը մղվել է երկրորդ պլան:
Թերևս հենց սրանով է պայմանավորված, որ ՀՀ վարչապետը ՄԱԿ-ում օրերս ունեցած իր ելույթում հատուկ ծանրացավ ներքաղաքական դաշտի խնդիրների վրա:
Եվ ամենևին էլ կարիք չկա Հայաստանին վերաբերող ամեն մի արտաքին քաղաքական գործընթացից հետո շեշտել, թե ներկայիս կառավարությունը փայլուն ձեռքբերումներ է արձանագրել, քանի որ եթե կան ձեռքբերումներ, ապա հանրությունը դա կտեսնի և կգնահատի, իսկ ավելորդ փիառի կարիքը չի լինի:
Բայց քանի որ չկան ձեռքբերումները, փորձ է կատարվում ուղղակի ֆոն ապահովել սելֆիներով և կառավարության հաջողությունների մասին ուռճացված պատմություններով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: