Լրահոս

03.10.2019 09:36


Սևանում գտնվող «Աստղիկ» լողափում հայտնաբերվել է բերանն ու թևերը կպչուն ժապավենով կապած տղամարդու դի

Սևանում գտնվող «Աստղիկ» լողափում հայտնաբերվել է բերանն ու թևերը կպչուն ժապավենով կապած տղամարդու դի

Հոկտեմբերի 2-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական շրջանում գտնվող «Աստղիկ» լողափում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված լողափում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 73-ամյա Սահակ Սահակյանի դին, ում մարմինը ջրից դուրս հանելով՝ պարզել են, որ բերանը և թևերի որոշ հատված կպչուն ժապավենով կապած է։

Փաստի առթիվստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ առեղծվածային այս դեպքն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը