Լրահոս

03.10.2019 09:31


9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» ԲԿ

9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» ԲԿ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 ամսական տղա։

Երեխայի ծնողները, որոնց ինքնությունը այս պահին չի հրապարակվում, բնակվոմ են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Ամուսինները երեխային տարել են պատվաստման ու 2 օր անց երեխան սկսել է ուժեղ ջերմել։ 4-րդ օրը երեխային տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ ոչ մի դրական տեղաշարժ երեխայի առողջության ուղղությամբ չի եղել։

Այնուհետև ծնողները իրենց ուժերով երեխային տեղափոխել են Արաբկիր բժշկական կենտրոն։ Հոկտեմբերի 2-ին դեռևս ախտորոշում չկա։ Երեխայի ծնողը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էր. ««Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխաների 90 տոկոսը նույն խնդիրով են ու առաջին նշանը՝ բարձր ջերմություն, թոքերում և կրծքավանդակում՝ հեղուկ և այտուցում է լինում։ Կան դեպքեր, որ երիկամները չեն գործում»։

Այս խորագրի վերջին նյութերը