Ղարաբաղյան կարգավորման քաղաքական գործընթացն արգելակված է. Լավրով
Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված քաղաքական գործընթացն արգելակված է, դեռևս չի հաջողվում առաջ գնալ այս ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա վերջին շրջանում շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է, միջադեպերը քիչ են ու ոչ շատ խոշոր: Տեղի է ունեցել զոհվածների դիերի փոխանակում, նախատեսվում է երկու կողմում պահվող անձանց փոխանակում։ Շատ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ գործընթաց կա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն սերտորեն աշխատում են։ Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա կարող եմ ասել, որ ներկայումս այն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, բայց ահա քաղաքական գործընթացն արգելակված է և չի հաջողվում այն հանել այդ վիճակից»,-ասել է Լավրովը:
Նա ընդգծել է՝ կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար պատշաճ մթնոլորտի ձևավորմանը։
«Շփումներ կան, բայց հակամարտության կարգավորման վերաբերյալ երկխոսությունը դեռևս չի վերականգնվել։ Բայց ես սրանում լուրջ վտանգ կամ լայնամասշտաբ գործողությունների վերսկսում չեմ տեսնում: Ռուսաստանը կանի ամեն հնարավորը դա բացառելու համար»,-ասել է Լավրովը։

Աղբյուրը՝ aysor.am