Քաղաքական

02.10.2019 18:19


Ալվինա Գյուլումյանն արձագանքել է՝ իր վերաբերյալ միջադեպի մասին դատախազության տարածած տեղեկատվությանը

Ալվինա Գյուլումյանն արձագանքել է՝ իր վերաբերյալ միջադեպի մասին դատախազության տարածած տեղեկատվությանը

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքի առթիվ պարզվում է ոչ թե քրեական գործի հարուցումն է մերժվել, այլ հարուցված քրեական գործը կարճվել է եւ որոշվել քրեական հետապնդում չիրականացնել ենթադրյալ բռնարարի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները քաշքշել էին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հասցեին, երեկ դատախազությունը հայտարարեց, թե քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։

«Փաստինֆո»-ի խնդրանքով հարցին արձագանքել է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։

«Սույն թվականի հոկտեմբերի 1-ին և 2-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված՝ գլխավոր դատախազության հայտարարության կապակցությամբ, հարկ եմ համարում հանրությանը տեղեկացնել, որ ս.թ. հունիսի 5-ին և 6-ին որոշ անձանց կողմից իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի և հնչեցրած վիրավորանքների և սպառնալիքների առնչությամբ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի հաղորդման հիման վրա, 2019 թվականի հուլիսի 2-ին հարուցվել է քրեական գործ: Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ գործի վարույթը կարճել է և որոշել անհայտ անձի նկատմամբ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել:

Նշված որոշման հիմնավորումներին չեմ անդրադառնում, քանզի դրա բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետն առայժմ չի անցել: Այնուհանդերձ, հայտնում եմ, որ քրեական գործի հարուցման առիթ հանդիսացած սպառնալիքները և վիրավորանքները կոնկրետ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի հասցեին ուղղված չլինելու մասին ցուցմունք կամ բացատրություն չեմ տվել»,-նշված է Ա.Գյուլումյանի՝ «Փաստինֆո»-ին տրամադրված հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը