Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո Վլադիմիր Պուտինը մի մասնավոր հանդիպում է ունեցել, որը չէր մտնում ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ ԵԱՏՄ նիստի օրակարգում և արարողակարգում։ Պուտինն այդ օրը, օդանավակայան ուղևորվելուց առաջ, գնացել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, որտեղ հանդիպել է կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին։ Սա երեկվա թերևս ամենասենսացիոն հանդիպումն էր ու ամենաակտիվ քննարկված թեմաներից մեկը։ Սկզբում փորձ արվեց հերքել այս տեղեկությունը, բայց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց, որ հանդիպում եղել է, սակայն որևէ այլ մեկնաբանություն չտվեց, որևէ հավելյալ մանրամասն չհայտնեց։
Մենք միայն տեղեկացանք, որ հանդիպումը կայացել է երեկոյան ժամը 10-ի կողմերը։ Պուտինը մինչ այդ մանսակցել է «Դվին հոլում» կազմակերպված պաշտոնական ընթրիքին, ապա առանձնազրույց ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո, մինչև օդանավակայան գնալը, իր հարազատ միջավայրում՝ ՌԴ դեսպանատանը, բոլոր տեսակի աչքերից ու գաղտնալսումներից հեռու, հանդիպել Բելլա Քոչարյանին։ Սա, իրականում, ոչ շատ հնչեղ իրադարձություն է, որ դրա շուրջ արժե այդքան ծավալվել և աշխարհացունց վերլուծություններ անել, ոչ էլ, մյուս կողմից, մանր իրադարձություն է, որ անտեսվի և չարժանանա ուշադրության։
Բոլորին էլ հայտնի է, որ Քոչարյանն ու Պուտինը մտրիմ հարաբերություններ ունեն, և հիմա Պուտինի ընկերը կամ մտերիմը գտնվում է կալանքի տակ, նա էլ, թերևս իր ընկերոջն ու նրա ընտանիքին իր զորակցությունը հայտնելու այդ տարբերակն է գտել՝ այցելել կնոջը, հետաքրքրվել որպիսությամբ և այլն։ Այլ հարց է, թե ինչպես են այդ հանդիպմանը վերաբերվում Քոչարյանի հակառակորդները կամ «ոխերիմ բարեկամները»՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա շրջապատը։
Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն, օրինակ, այսօր մեր հարցին ի պատասխան նախ ասաց, թե ինքը նման տեղեկություն չուներ։ Հետո, երբ տեղեկացրինք, որ հաստատվել է հանդիպման լուրը, նա ասաց․ «Ընդունեցի ի գիտություն»։
Այսինքն՝ նախապես ծրագրված չէ՞ր այդ հանդիպումը, Կարապետյանը դարձյալ կրկնեց, որ ինքն այդ մասին նման տեղեկություններ չուներ։ Նա նաև նշեց, որ Պուտինն ու Փաշինյանը առանձնազրույց են ունեցել «Դվին հոլում» ընթրիքից հետո, ապա Փաշինյանը արդեն օդանավակայանում ճանապարհել է Պուտինին։ Այսինքն՝ Փաշինյանը «Դվինում» Պուտինի հետ առանձնազրույցից հետո մեկ էլ օդանավակայանում է նրան հանդիպել։ Իսկ թե ինչ է արել այդ միջակայքում ՌԴ նախագահը, ՀՀ վարչապետի խոսնակը տեղյակ չէր։ Եվ սա զարմանալի է, քանզի չի կարող ընդունող երկրի ղեկավարը չիմանալ, թե որտեղ է անցկացնում իր ազատ ժամանակը Պուտինը, որը նախ՝ իր հյուրն է, երկրորդ՝ երկրի ղեկավար է, որի ամեն մի քայլն ու տեղաշարժը հսկվում է ընդունող երկրի անվտանգության և արարողակարգի աշխատակիցների կողմից։ Նրանք են Պուտինին դիմավորել, ուղեկցել, նրանց պատասխանատվության տակ էին գտնվում, առհասարակ, ՀՀ ժամանած բոլոր բարձրաստիճան հյուրերը, հետևաբար ՌԴ նախագահը կամ որևէ այլ նախագահ պարզապես չէր կարող շարքային քաղաքացու նման ՀՀ վարչապետին ասեր՝ «ես մի ժամով մի հատ տեղ գնամ, գամ»։ Այնպես որ, պարզից էլ պարզ է, որ Փաշինյանը միանշանակ իմացել է՝ ուր է գնում Պուտինը։ Բայց խոսնակի համար դա, կարծես թե, անակնկալ է եղել։
Նիկոլ Փաշինյանին պատկանող Armtimes.com կայքը այդ հանդիպման վերաբերյալ այսօր մի հոդված հրապարակեց, որտեղ նշված էր, թե իրենց տեղեկություններով՝ հանդիպումը եղել է Բելլա Քոչարյանի խնդրանքով եւ տեւել է մի քանի րոպե: «Ենթադրվում է, որ Բելլա Քոչարյանը ՌԴ նախագահին խնդրել է միջնորդել ամուսնու համար»,-գրել է կայքը և հիշեցրել Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքի հոդվածներից մեկը։ Այստեղ, դարձյալ «իրենց տեղեկություններով», գրված էր, թե հանդիպումներից մեկի ընթացքում Պուտինն սկսել է փաստարկներ բերել Քոչարյանի ազատ արձակման եւ քրեական հետապնդումը դադարեցնելու օգտին, իսկ Փաշինյանն իր հակափաստարկներով ապացուցել է, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է:
«Երբ Պուտինի փաստարկներն ավարտվել են՝ նա ասել է. «Հասկանո՞ւմ եք, նա իմ ընկերն է»: Դրան ի պատասխան Փաշինյանն ասել է. «Ցավում եմ, որ Դուք այդպիսի ընկերներ ունեք»»,-գրել է կայքը։ Լրագրողը զրուցել էր նաև ՌԴ դեսպանատան մամուլի խոսնակ Ալեքսանդր Գուչկովի հետ՝ նրան հարցնելով, թե Պուտինը եղե՞լ է դեսպանատանը, ինչին ի պատասխան՝ Գուչկովն ասել է, որ չի մեկնաբանում․ «Այդպիսին է մեր դիրքորոշումը: Թողնենք առանց մեկնաբանության»:
Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, այսօր մեզ հետ զրույցում այս հոդվածում տեղ գտած տեղեկություններն այսպես մեկնաբանեց․ «Հայկական ժամանակի հոդվածը` Գուչկովի պատասխանից բացի, ամբողջությամբ սուտ է: Սա մեզ համար անակնկալ չէ, քանի որ 20 տարի շարունակ այս լրատվամիջոցը և նրա տերերը տարածել են բացարձակ ստեր մեր ընտանիքի մասին: Այլ մեկնաբանություն զրույցի և մնացածի մասին չեմ կարող տալ»։ Մենք նրան մի քանի հարց ևս ուղղեցինք։ Կրտսեր Քոչարյանը, սակայն, շռայլ չգտնվեց պատասխանների հարցում։
-Իսկ ի՞նչ կարող եք ասել, առհասարակ, Ձեր մայրիկի և ՌԴ նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման մասին։
-Հանդիպման փաստը, ինչպես գիտեք, հաստատել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակը: Ավելին ասել չեմ կարող:
-Տեղյա՞կ էիք, որ ՌԴ նախագահը հանդիպելու է ձեզ հետ։
-Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ նման մակարդակի հանդիպումները սպոնտան չեն լինում:
-Արդյոք հանդիպման նպատակը եղե՞լ է այն, որ ՌԴ նախագահը փորձի միջնորդել ՀՀ իշխանությունների մոտ Ձեր հայրիկին կալանքից ազատելու հարցում։
-Չեմ կարող մեկնաբանել։
-Արդյոք ՌԴ նախագահը մտադրություն ունեցե՞լ է անձամբ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու։ Հնարավո՞ր է՝ այդ հանդիպումն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, դրա համար է նա Ձեր մայրիկին հանդիպել։
-ՌԴ նախագահի մտադրության մասին հարցի հասցեատերը, կարծում եմ, ես չեմ:
«Հայկական ժամանակի» հոդվածը սուտ է․ Լևոն Քոչարյան

Աղբյուրը՝ Հրապարակ