2019թ․ առաջին 9 ամսում Թուրքիայում հրազենային և կտրող-ծակող զենքերի կիրառմամբ գրանցվել է 2․401 միջադեպ, որոնց հետևանքով 1․443 մարդ սպանվել է, 2․510-ը՝ վիրավորվել։
Ըստ թուրքական մամուլի անդրադարձների՝ նշված հանցավոր միջադեպերից առնվազն 414-ի դեպքում թիրախում եղել են կանայք։ Այդ միջադեպերի ընթացքում սպանվել է 337 կին, վիրավորվել՝ 196-ը։
Կանանց դեմ ուղղված հանցագործություններն ամենից հաճախ արձանագրվել են Ստամբուլ, Ադանա, Իզմիր, Բուրսա, Անկարա, Անթալիա, Քոնիա, Դիարբեքիր և Սամսուն նահանգներում։
Ընդհանուր առմամբ մինչև 2019թ․ սեպտեմբերի 9-ը կանանց սպանություններ չեն գրանցվել միայն Թուրքիայի 9 քաղաքներում՝ Արթվին, Բայբուրթ, Բիթլիս, Գյումյուշհանե, Քարաբյուք, Մուշ, Սիիրթ, Սինոփ, Շըրնաք։
Թուրքիայում 9 ամսում սպանվել է 337 կին

Աղբյուրը` ermenihaber.am