Աշխարհ

02.10.2019 20:05


Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի հայոց պատրիարքության հիմնադրամի

Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի հայոց պատրիարքության հիմնադրամի

Թուրքիայի սահմանադրական (ՍԴ) դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամի: ՍԴ-ի որոշմամբ չեղյալ է հայտարարվել հայկական հիմնադրամի կառավարումը Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնելու մասին ստորին դատարանի որոշումը:

Բարձրագույն դատարանը որոշել է նաև, որ խախտվել է հիմնադրամի դատարան դիմելու իրավունքը, քանի որ Թուրքիայում գտնվող իր գույքը ետ ստանալու պահանջով դատարան դիմած հիմնադրամի գործը չի քննվել, ավելին՝ որոշվել է դրա կառավարումը հանձնել Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը:

ՍԴ-ն կրկին դատավարություն իրականացնելու համար գործը հետ է ուղարկել Անկարայի 15-րդ վարչական դատարան: Որոշման մեջ նշվել է, որ այս մակարդակում նպատակահարմար չէ քննել սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ հիմնադրամի պահանջը:

Նշվում է, որ վարչական դատարանի կողմից ավելի վաղ կայացրած որոշումը չեղարկելու դեպքում ճանապարհ կբացվի հիմնադրամի ավելի քան 100 միավոր գույքը ետ ստանալու համար:

«Մարյակոբ» հիմնադրամը Թուրքիայի ՍԴ էր դիմել 2016 թվականի օգոստոսի 26-ին, որում նշել էր, որ Հիմնադրամների գլխավոր վարչության փաստաթղթերում ևս երևում է այն հայկական հիմնադրամի կենտրոնը գտնվում է Երուսաղեմում և օտար հիմնադրամի կառավարումը բռնի կերպով իր ձեռքը վերցնելը հնարավոր չի լինելու գրանցվել արձանագրության մեջ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը