Լրահոս

30.04.2010 16:57


Աշխարհի ամենաթանկ ամենագնացը

Աշխարհի ամենաթանկ ամենագնացը

«Conquest Vehicles» ընկերությունը թողարկել է աշխարհի ամենաթանկ ամենագնացը՝ «KNIGHT XV»-ն։ Այն ավանդական «Hummer» մեքենայից ավելի մեծ է, ավելի ծանր և ավելի շատ վառելիք է խլում։ Մեքենան ամբողջությամբ զրահապատ է, ինչից էլ և առաջացել է նրա Ասպետ անվանումը։ Նա ի վիճակի է դիմակայել նույնիսկ նռնականետի դիմահար կրակին։ Չնայած մեքենայի արտաքին հսկայական տեսքին՝ ներսից այն բավականին լայնածավալ և շքեղ է՝ համալրված հեռուստացույցով, համակարգչով, մուլտիմեդիա կենտրոնով և այլն։

«KNIGHT XV»-ն արժե 295 հազար ԱՄՆ դոլար։ «Conquest Vehicles» ընկերությունը թողարկելու է ընդամենը 100 «KNIGHT XV»։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը