Քաղաքական

02.10.2019 11:54

Չենք մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Չենք մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

ԲՀԿ-ն որոշել է, որ չի մասնակցելու ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Խմբակցությունով հավաքվել ենք, քննարկել ենք, ահագին ժամանակ այդ հարցի շուրջ խոսում ենք: Բոլորդ էլ գիտեք, որ նախորդ գումարման ԱԺ-ում մենք Հրայր Թովմասյանի թեկնածությանը դեմ ենք քվեարկել, որ չի համապատասխանում այդ պաշտոնին: Այսօր նայելով հիմնական դրույթները, թղթերը, որ կա ժամկետների խախտումներ, մենք չենք ուզում, որ մի բանը, որը իրավաբանորեն ապացուցված չէ, ժամկետների խախտումներ կան, թերի դրույթներ կան, հիմնավորումները շատ թույլ են: Բացի դա, ուզում եմ ասել բոլորին, որ ԱԺ որոշումը չի, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, լինի ՍԴ նախագահ, թե ոչ: Որոշողը Սահմանադրական դատարանն է: Դրա համար որոշեցինք չմասնակցել այդ քվեարկությանը»,-հայտարարեց Ծառուկյանը:

Հարցին, թե իրենք Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարեր տեսնո՞ւմ են, Ծառուկյանը պատասխանեց. «Մենք ոչ մի բան չենք տեսնում»:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։