Քաղաքական

02.10.2019 09:55

Ո՞ւր է «Հայելու առաջը»․ հարցեր՝ Գագիկ Ծառուկյանին

Ո՞ւր է «Հայելու առաջը»․ հարցեր՝ Գագիկ Ծառուկյանին

Հարցեր ուղղված պարոն Գագիկ Ծառուկյանին

Հարգելի պարոն Ծառուկյան,

Ձեզ պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում արդեն մի քանի օր է չի հեռարձակվում լրագրող Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարը։

Հանրային լայն շրջանակներում առաջացել է հարցապնդում, մասնավորապես՝ ինչո՞վ է պայմանավորված հաղորդման եթեր չհեռարձակվելը:

Ելնելով հանրային հետաքրքրությամբ պայմանավորված հարցի կարևորությունից՝ խնդրում եմ հայտնել.

Դուք, տիրապետելով ձեռնարկատիրական հմտություններին, ունենալով պարզ հաշվարկ, որ «Հայելու առաջ» հաղորդաշարը զգալի ազդեցություն ունի «Կենտրոն» հեռուստաընկերության վարկանիշի բարձացման տեսանկյունից՝ ճշտգրիտ նախատեսել եք, որ ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով, սույն հաղորդաշարը սեփական նախաձեռնությամբ փակելու դեպքում ինչպիսի՞ն կլինեն դրա երկարաժամկետ հետևանքները ընկերության և հանրության վրա:

Եթե Ձեզ խնդրել և հորդորել են «Հայելու առաջ» հաղորդաշարը փակել, արդյոք այս կապակցությամբ կրկին վերապրե՞ցիք ավտորիտարիզմի ճնշումը:

Շուրջ երկու տասնամյակ զբաղվելով քաղաքական գործունեությամբ՝ անշուշտ քաջատեղյակ եք, որ հատկապես լարված քաղաքական շրջանում գործադիր իշխանությունը խոշորացույցի տակ է առնում քաղաքական հաղորդումները և տարբեր բնույթի ցուցումներ իջեցնում լրատվամիջոցներին։ Այս համատեքստում խնդրում եմ հայտնել, թե կարո՞ղ ենք արդյոք բացառել «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակավոր եթերազրկման փաստը՝ այն չպայմանավորելով վերոնշյալ արատավոր երևույթով և հաստատել, որ «Հայելու առաջ» հաղորդաշարը կշարունակի իր բնականոն աշխատանքը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում:

Կարո՞ղ ենք արդյոք ձեռնոց նետել կառավարությանը` զգուշացնելով, որ Դուք հարգում և պաշտպանում եք խոսքի և լրագրության ազատությունը:

Այսօր, երբ հայ հասարակությունը կրկին գտնվում է շրջադարձային փուլում, խոսքի ազատության իրավունքի նկատմամբ հարգանքը և կառավարությունից տարբերվող կարծիքներ ներկայացնող քաղաքական հաղորդումները առավել պահանջված են։ Հետևաբար, արդյոք պատրա՞ստ եք սատարել ազատությունը, «որը առաջին հերթին իրավունք է մարդկանց ասել այն, ինչ նրանք չեն ցանկանում լսել»:

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։