Տնտեսական

02.10.2019 09:05


ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները. գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են․ «Ժողովուրդ»

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները. գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են․ «Ժողովուրդ»

«Ի՞նչ տվեց մեր երկրին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որ Երևան էր բերել անդամ բոլոր երկրների ղեկավարներին, և որին հրավիրյալներ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը, նաև դիտորդ-պետություն Մոլդովայի նախագահը մասնակցեցին:

Աշխարհի լիդերներից այս յոթնյակը, ըստ ամենայնի, դժգոհ չի գնա մեր երկրից: Հասցրին թերևս Երևանին էլ ծանոթանալ, «Թումո» կենտրոնում լինել, նույնիսկ միասին սելֆիներ անել: Նախագահներ եղան, որ նրանց ավտոշարասյունն էլ Սևանից հետդարձի ճանապարհին չխուսափեց լրագրողների տեսախցիկից…

Որոշեցին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնել: Իսկ երևանյան նիստում, ինչպես սովորաբար լինում է ԵԱՏՄ այս հավաքներում, տնտեսական գործակցության բազմաթիվ փաստաթղթեր ստորագրեցին:

ԵԱՏՄ երկրները Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքեցին, Սինգապուրի վարչապետը գոհ մնաց, երկու տարի այդ բանակցությունների մեջ էին: Այս միության անդամ 5 պետությունները համաձայնության եկան միասնական ֆինանսական շուկայի հայեցակարգի շուրջ: Եվ թերևս ամենաէականը մեզ համար. ռուսական գազի հնարավոր թանկացման մասին եղա՞ն քննարկումներ, հերքվեցի՞ն համառ լուրերը ռուսական գազի 30-տոկոսից ավելի թանկացման մասին: Հստակ հայտնի է մի բան. բանակցությունները շարունակվում են:

Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանի-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան հանդիպմանն էլ նախագահ Ռոհանին պատրաստակամություն է հայտնել ընդլայնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը