Քաղաքական

01.10.2019 23:22

Վերաքննիչը խուսափել է արդարադատություն իրականացնել. Հովհաննես Խուդոյան

Վերաքննիչը խուսափել է արդարադատություն իրականացնել. Հովհաննես Խուդոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումն ուժի մեջ թողնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքն առանց քննության թողնելով Վերաքննիչ ատյանը խուսափել է արդարադատություն իրականացնելուց։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի կողմից կայացված որոշմանը։

Նշենք, որ օրերս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ որոշել է առանց քննության թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ հիշյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ:

Քոչարյանի պաշտպանների բողոքը առանց քննության թողնելու մասին իր որոշման մեջ, դատարանն արձանագրել է, որ քրեական գործն առաջին ատյանի դատարանի դատական քննության փուլում գտնվելու պարագայում վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները:

«Դատարանի պատճառաբանությունը սխալ է, այս եղանակով դատարանն ուղղակի փորձել է խուսափել արդարադատություն իրականացնելուց։ Օրենքի բառացի վերարտադրությունը չի ենթադրում այդ իրավունքի ապահովումը, Եվրոպական կոնվենցիայով արձանագրված է, որ անձը իր խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկել։ Այս գործը դատարանների համար խնդրահարույց է, քանի որ հասկանում են, որ դրական որոշում տալը լուրջ խնդիր է առաջացնելու իրենց համար, իսկ բացասական որոշում տալը ստվեր է գցելու իրենց մասնագիտական կարիերայի վրա»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։