Քաղաքական

01.10.2019 23:00

Փաշինյանն ու Պուտինը հանդիպել են Երևանում (տեսանյութ)

Փաշինյանն ու Պուտինը հանդիպել են Երևանում (տեսանյութ)

Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 1-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ուրախ եմ ողջունելու Ձեզ Հայաստանում, հնարավորություն ունենալ քննարկելու մեր ընդհանուր օրակարգի հարցերը։ Մեզ համար շատ կարևոր են մեր երկկողմ հարաբերությունները։ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և մենք հույս ունենք, որ այդ ռազմավարական գործընկերությունն էլ ավելի կուժեղանա։ Համենայն դեպս, մենք այդպես ենք տրամադրված»,-ասաց Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ շատ կարևոր է Սինգապուրի հետ ԵՏՄ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը հենց Երևանում, հատկապես ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանում։

Պուտինն իր հերթին արդյունավետ համարեց Երևանում կայացած գագաթնաժողովի արդյունքները։

«Ես իմ կողմից ցանկանում եմ հաստատել մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, դրանք ամրապնդված են ոչ միայն վերջին տարիների և տասնամյակների իրադարձություններով, այլ մեր ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությամբ։ Իսկ Ձեզ՝ որպես ԵՏՄ նախագահի, ցանկանում եմ շնորհավորել Երևանում կայացած գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ, դրանք իսկապես լավն են և երրորդ կողմի երկրների կապերի զարգացման տեսանկյունից, և, որ, ավելի կարևոր է մեզ համար, ոչ մի խնդիր չի առաջացել, ընդհակառակը, բոլոր համաձայնությունները ձեռք բերված են»։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Հայաստան է ժամանել մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։