Քաղաքական

01.10.2019 17:40

007. Երևանում գտնվող ռուսական պատվիրակությանը «Ջեյմս Բոնդի համարներով» մեքենա են տրամադրել

007. Երևանում գտնվող ռուսական պատվիրակությանը «Ջեյմս Բոնդի համարներով» մեքենա են տրամադրել

Երևանում, որտեղ այսօր անցկացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ռուսական պատվիրակությանը, որը գլխավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ARM 007 համարներով մեքենա են տրամադրել, գրում է life.ru-ն:

ՌԴ նախագահը նախընտրել է տեղաշարժվել մոսկովյան պետհամարանիշով իր Aurus մեքենայով, իսկ «Ջեյմս Բոնդի համարը» բաժին է հասել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին և նախագահի օգնական Յուրի Ուշակովին:

Հիշեցնենք, որ Երևանում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը, որի օրակարգում ընդգրկած է 3 հարց:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ԵԱՏՄ-ում նախագահող և հյուրընկալող երկրի ղեկավար, ողջունել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցներին՝ ուրախություն հայտնելով Երևանում դրա անցկացման կապակցությամբ:

Ավելի ուշ կմեկնարկի նաև ընդլայնված կազմով նիստը, որի օրակարգում կքննարկվի 16 հարց:

Բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով կմասնակցեն Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին կմասնակցի որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:

Фото © L!FE

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։