Աշխարհ

01.10.2019 15:39


Պերուի նախագահն ու խորհրդարանը միմյանց հեռացրել են իշխանությունից

Պերուի նախագահն ու խորհրդարանը միմյանց հեռացրել են իշխանությունից

Պերուի նախագահ Մարտին Վիսկարան կարգադրել Է արձակել երկրի Կոնգրեսը, բայց օրենսդիրները հրաժարվել են ցրվել եւ ի պատասխան որոշում են ընդունել նրան 12 ամիս ժամկետով հեռացնել իշխանությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The New York Times-ը:

Պատգամավորները գտնում են, որ նախագահը հեղաշրջում Է սարքել երկրում եւ գործում Է որպես բռնապետ: Կոնգրեսի արձակման վերաբերյալ հայտարարությունից հետո նրանք մնացել են շենքում եւ հրաժարվում են լքել այն: Նրանցից ոմանք հայտարարում են, որ դիմադրելու են խորհրդարանից իրենց դուրս բերելու բոլոր փորձերին: Խորհրդարանականներն առաջարկել են իշխանությունը հանձնել երկրի փոխնախագահին: Նա համաձայնել Է այն ընդունել:

Մինչդեռ պետության ղեկավարի որոշումը պաշտպանել Է բնակչությունը. մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում մարդիկ ցույցերի են դուրս եկել՝ հաջակցություն Վիսկարայի:

Նշվում Է, որ քաղաքական փակուղու պատճառ Է դարձել երկրում տիրող բազմամյա կոռուպցիոն ճգնաժամը. կաշառակերության մեղադրանքներով բանտում են հայտնվել թե՛ կուսակցությունների ղեկավարներ, թե՛ նախագահներ, այդ թվում՝ պետության ներկայիս ղեկավարի նախորդը: Երկրի՝ կոռուպցիայի մեջ մեղադրված նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպանություն Է գործել այս տարվա ապրիլին ձերբակալման ժամանակ: Վիսկարան կոչ Է անում նոր ընտրություններն անցկացնել արդեն այս տարվա հուլիսին, բայց խորհրդարանը, որը վերահսկվում Է ընդդիմության կողմից, չի համաձայնում այդ որոշմանը: Պերուի նախագահի խոսքով՝ ընդդիմությունը նաեւ արգելափակում Է տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ իրականացնելու իր բոլոր փորձերը:

Այս խորագրի վերջին նյութերը